Հայկուհի Բաբախանյանը ամուր ընտանիք ունենալու, կյանքի և սպասելիք նորությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկուհի Բաբախանյանը ամուր ընտանիք ունենալու, կյանքի և սպասելիք նորությունների մասին


Հայկական մաքուր և զուլալ երգը հայ հանդիսատեսը բազմիցս հնարավորություն է ունենում լսել և վայեյել սիրված երգչուհի՝ Հայկուհի Բաբախանյանի կողմից: Աշխատանքային բուռն առօրյա, ընտանիք և արու զավականեր որոնք աստղային ընտանիքի ամուր հիմքն են:
EXKLUSIVElife.com-ը ներկայացնում է Հայկուհի Բաբախանյանի բացառիկ հարցազրույցը 2017-ի ամփոփիչ, 2018-իս սպասելի նորությունների անձնական կյանքի մասին և ոչ միայն...


Հայկուհի Բաբախանյանի համար 2017-ը հաջողակ տարի է եղել: Երգչուհին պատվով ավարտել է ԵՊԿ-ն ստանալով մագիստրոսի դիպլոմ, մեզ հետ զրույցում Հայկուհին ասաց, որ ունեցել է համերգային շրջագայություններ,որոնցից առանձնացրեց ԱՄՆ-ի 3 մեծ և հաջողված համերգները, իսկ տարվա վերջում ծնվեց երկրոդրդ որդին՝ Ռոբերտը:
Խոսելով անձնական կայնքի մասին չէինք կարող չհետաքրքրվել թե ինչպես է բազմազբաղ այս երգչուհին  համատեղում ընտանիքը և աշխատանքը:
«Իհարկե շատ դժվար է համատեղել: Այս հարցում ինձ միշտ օգնության են գալիս ծնողներս: Այսօր էլ ես և ամուսինս՝ Ալբերտը համերգային ծրագրով ԱՄՆ-ում ենք, իսկ մեր բալիկներին հանձնել ենք մայրկիսս և ամուսնուս հորաքրոջ խնամքին  (ցավոք սրտի ամուսնուս մայրը վաղաժամ է մահացել)»


Հայկուհի կյանքը մինչ մայր դառնալը և հիմա:
«Մայր դառնալը իսկապես Աստծո կողմից տրված մեծագույն պարգև է ինձ: Եվ եթե մինչ այդ ծնողներս էին պատասխանատվություն կրում ինձ համար, ապա ընտանիք կազմելուց հետո ես եմ այդ հաճելի պարտականությունը իմ ուսերին վերցրել՝ կրթել, դաստիարակել և ազգին արժանի զավակներ պարգևել»:
Ըստ զրուցակցիս անսահման սերն ու հարգանքը արդեն իսկ երջանիկ ընտանիքի ամուր հիմքն է: «Իհարկե ես երջանիկ եմ, քանի որ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, ունեմ իմ սիրելի ընտանիքը ՝ ամուսինս ու 2 տղաներս, մեծացել եմ հիանալի ընտանիքում, զգացել ծնողներիս սերն ու օգնությունը, որոնք միշտ իմ կողքին են և աջակցում եմ ինձ ամեն հարցում»:



2018-ը դեռ նոր է սկսվել բայց աստղային այս զույգը տարին բուռն և գործնական է սկսել.
«Ինչպես նշեցի տարվա սկզբին ես և ամուսինս համերգային ծրագրով մեկնել ենք ԱՄՆ : Վերադառնալուց հետո ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս(շատ եմ կարոտել տղաներիս), իսկ նորությունների մասին կխոսեմ ավելի ուշ»:
Մինչ օրս կյանքի ամենամեծ ձեռքբերումը Հայկուհի Բաբախանյանի համար՝ ընտանիքը, բեմը, երգը, որը սիրով ներկայացնում է բոլորին և սերը, որը ստանում է հանդիսատեսից:
«Ցանկանում եմ,որ իմ երկրի լուսաբացները միշտ խաղաղ բացվեն,իսկ այդ խաղաղության հովանավոր հայ զինվորին անսահման ուժ ու եռանդ ամուր պահելու մեր հայրենիքի սահմանները: Սիրենք մեր երկիրը,մեր ընկերոջը, մերձավորին, բարեկամին և դա կլինի մեր երկրի հաջողության գրավականը» ահա այսպիսին էր Հայկուհի Բաբախանյանի ամփոփիչ խոսքը, որով էլ ավարտեցինք հաճելի այս զրույցը:


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ