Ինչպես է անցել Առաջին ալիքի Ամանորի մյուզիքլի նկարահանումները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է անցել Առաջին ալիքի Ամանորի մյուզիքլի նկարահանումները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Այս օրերին բոլոր հեռուստաալիքներում տոնական նկարահանումներ են։ Յուրաքանչյուրն անում է առավելագույնը` իր լսարանին հետաքրքիր շոու ծրագիր ներկայացնելու համար։ Ամանորի գիշերը Առաջին ալիքն իր հեռուստադիտողներին կներկայացնի տոնական մյուզիքլ, որի նկարահանումներին մասնակցել են մի շարք հայտնի երգիչ–երգչուհիներ։

Մյուզիքլի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Սյուժետային գծի մասին ստեղծագործական թիմը բացահայտումներ չի անում, բայց իր հեռուստադիտողներին խոստանում է հետաքրքիր երեկ:

Մյուզիքլում իրենց կատարումներով հանդես կգան նաև Թաթան, Հռիփսիմե Հակոբյանը, Ալլա Լևոնյանը, Անուշիկ Ալավերդյանը, Գայա Արզումանյանը, Արցախի ձայները, Էրիկ Կարապետյանը, Արծվիկը, Զարուհի Բաբայանը, Եսային, Սարոն, Արամ MP3–ն։