Մեսսին ուղերձով դիմել է մարզաշխարհին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսսին ուղերձով դիմել է մարզաշխարհին



«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ինստագրամի իր էջում ուղերձով դրմել է մարզաշխարհին.

«Բոլորիս համար ծանր օրեր են: Մենք ապրում ենք` անհանգստացած լինելով կատարվածի հետևանքով: Պատկերացնում ենք մեզ նրանց դերում, ովքեր մեծապես տուժել են այս վարակից, կորցրել ու կորցնում են հարազատներ: Մենք նրանց կողքին ենք: Ես մեծ ուժ ու եռանդ եմ մաղթում այդ մարդկանց:

Առողջությունը պետք է լինի առաջնային դերում: Սա բացառիկ պահ է: Մենք պետք է հետևենք առողջապահական կազմակերպությունների ցուցումներին: Միայն այդ կերպ կարող ենք արդյունավետ լուծել այս խնդիրը:

Այժմ պետք է պատասխանատու լինենք և մնանք տանը: Բացի այդ, այս պահը հիանալի ժամանակ է վայելելու ժամանակը մեր սիրելիների հետ, որոնց հետ միշտ չէ, որ ժամանակ ենք անցկացնում»,-գրել է արգենտինացի հարձակվողը: