Հայաստանում կորոնավիրուսով վարակված մայրիկը երեխա է ունեցել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մայրիկը երեխա է ունեցել



Հայաստանում կորոնավիրուսով վարակված մայրիկը երեխա է ունեցել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ ծննդաբերությունից հետո ծննդկանի մոտ թեստը տվել է բացասական արդյունք, իսկ երեխան այսօր կթեստավորվի։

«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում: Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ»,- գրել է Թորոսյանը։