Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար



Tert.am-ը գրում է. 

Ամերիկացի երգիչ, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, հաղորդում է РИА Новости-ն: 

«Այժմ մենք պետք է արդարացնենք Ամերիկայի հույսերը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր պատկերացումներն ու կառուցելով բոլորիս ապագան: Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ նախագահի պաշտոնում»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուեսթը: 

Գրառման մեջ թեև երգիչը չի հստակեցրել, թե նախագահական որ ընտրությունները նկատի ունի, սական վերջում #2020VISION (Տեսլական 2020-խմբ.) վերտառությամբ նշում է կատարել: 

Թեև ԱՄՆ քաղաքական համակարգի առանձնահատկություններից ելնելով նախագահի պաշտոնի լուրջ հավակնորդներ են միայն հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, այս ընտրություններում՝ Թրամփն ու Բայդենը, սակայն կան դեպքեր, երբ այլ կուսակցությունների կամ անհատ թեկնածուները զգալի թվով ձայներ են հավաքել: Վերջին նման դեպքը գրանցվել է 1992թ-ին, երբ բիզնեսմեն Ռոսս Պերոն 19% ձայն էր ստացել: