Լուբյանկայում ձերբակալել են Քսենիա Սոբչակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լուբյանկայում ձերբակալել են Քսենիա Սոբչակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



Մոսկվայի Լուբյանկա փողոցում ոստիկանությունը ձերբակալել է լրագրող Քսենիա Սոբչակին, որտեղ ակցիա են անցկացնում՝ ի պաշտպանություն «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովի, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ, հաղորդում է РБК-ի թղթակիցը:


Ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 20 լրագրող, այդ թվում Baza-ի հիմնադիր Նիկիտա Մոգուտինը, «Վեդոմոստի»-ի լրագրող Յուրի Լիտվինենկոն:

Սոբչակը եկել է «Ազատություն Իվան Սաֆրոնովին» գրությամբ մարզաշապիկով։ Հաղորդավարուհուն ձերբակալելիս ամբոխի մեջ է ընկել «МБХ մեդիա»-ի լրագրող Անաստասիա Օլշանսկայան եւ հարվածել է գրանիտե ծաղկամանին։