Հուլիսի 12-ի աստղագուշակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հուլիսի 12-ի աստղագուշակ




Խոյ

Եթե դուք այդքան էլ վստահ չեք ձեր հանդեպ սիրելիի զգացմունքների հարցում, ապա չարժե նրան ծանոթացնել ձեր ընկրների հետ: Շատ հավանական է, որ արդյունքում դուք վկա կլինեք նրանց ամուսնությանը:

Ցուլ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ուշադիր լինել ձեր եւ ձեր սիրելիի գումարի, փաստաթղթերի եւ այլ կարեւոր իրեր հանդեպ:

Երկվորյակ
Այսօր սիրելին չի ցանկանա հասկանալ ձեր որոշումներն ու մտադրությունները, այդ իսկ պատճառով նա ամեն կերպ կփորձի ձեզ հետ կանգնեցնել ինչ-ինչ քայլերից, որոնք ձեզ համար շատ կարեւոր են:

Խեցգետին
Օրը կարող է տարօրինակ երեւույթներ առաջ բերել, սակայն մինչ դուք կփորձեք պարզել, թե ինչ է այդ ամենը նշանակում, օրը կանցնի պատմության գիրկը:

Առյուծ
Այսօր սիրելիի հետ վերհիշեք ձեր համատեղ անցյալի զվարճալի պահերն ուարկածերը: Դա ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլեւ ավելիկմտերմացնի ձեզ:

Կույս
Դուք ինքներդ եք կառուցում ձեր երջանկությունը, սակայն ինչ-որ մեկը կարող է խանգարել ձեզ: Աստղերը հուշում են ձեզ որոշումներ կայացնելիս հույսը դնել ձերբանականության եւ զգացմունքների վրա միաժամանակ:

Կշեռք
Ինչ էլ որ խորհուրդ տան ձեր ընկերները` կապված ձեր սիրային կյանքի հետ, վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում ինքներդ:

Կարիճ
Ձեր ընկերասիրություն ի զորու է հալեցնել անգամ սառույցը: Այն այսօր կարեւոր դեր կխաղա նաեւ սիրելիի հետ հարաբերություններում:

Աղեղնավոր
Չարժե այսօր ամեն ինչ սրտին մոտ ընդունել, հակառակը՝ աշխատեք սիրելիի հետ շփվելիս ուշադրություն չդարձնել մանրուքներին:

Այծեղջյուր
Այսօր աշխատեք սիրելիից հեռու լինել: Հնարավորություն տվեք նրան եւ ձեզ հանգստանալ միմյանցից, թարմ էմոցիաներ հավաքել, որպեսզի հետո սիրելիի հետ շփվելու թեմաներ ունենաք:

Ջրհոս
Աշխատեք այսօր մտովի լինել սիրելիի հետ եւ աջակցել նրան: Բոլորն են ունենում են թուլության պահեր, եւ այսօր ձեր սիրելիի մոտ հենց այդպիսի պահ կլինի:

Ձուկ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի կառավարել իր զգացմունքները, այդ իսկ պատճառով դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ ամեն վայրկյան ձեր կողքին կարող է ռումբ պայթել: