Արմենի և Նարեի ընտանիքը 2 տարեկան է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արմենի և Նարեի ընտանիքը 2 տարեկան է



Արմեն Սարգսյանի և Նարե Համբարձումյանի ընտանիքը երկու տարեկան է: 2018 թվականին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պսակադրված զույգը վայելում է ընտանեկան ներդաշնակ կյանքն ու առաջնեկի՝ Մարկի ներկայությունը: Հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ Արմենն օրինակելի ամուսին եւ հայր է:

«Երկու տարի է անցել, բայց կարծես մի ողջ հավերժություն միասին անցկացրած լինենք: Ժամանակն ակնթարթի պես է անցնում: Երջանիկ պահերով լի տարիներ ենք ապրել՝ հետաքրքիր, սպասված եւ անսպասելի ակնթարթներով լի: Ամենամեծ ձեռքբերումը մեր որդին է՝ Մարկը, որը շուտով մեկ տարեկան կդառնա»,- պատմել է Նարեն: