Շաբաթվա հոբելյարները, «բացահայտված» զույգն ու սիրո խոստովանությունները. ի՞նչ է պատմել հայտնիների Instagram-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հոբելյարները, «բացահայտված» զույգն ու սիրո խոստովանությունները. ի՞նչ է պատմել հայտնիների Instagram-ը




Հայ հայտնիների Instagram-ում այս շաբաթ գերակշռում էին ուրախ առիթներն ու շնորհավորանքները: Նախորդ շաբաթ Արփի Գաբրիելանն ու Միհրան Ծառուկյանը ծնողներ դարձան: Լուրն ինստագրամյան էջում հայտնել էր նորաթուխ հայրիկը: Այս շաբաթ որդու հետ առաջին լուսանկարն է հրապարակել նաեւ Արփին: «Իմ տղա…Իմ Աստծո պարգեւ… Քեզ երկար էի սպասել»,-խոստովանել է դերասանուհին:



Instagram-ում անկեղծություն է դրսեւորել նաեւ մոդել, դերասանուհի եւ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը: Գեղեցկուհին ամուսնու ծննդյան առթիվ իրենց համատեղ լուսանկարն է հրապարակել ու գրել. «Այնքան բան ունեմ ասելու քեզ, բայց մյուս կողմից էլ` բոլոր ասելիքներս շատ իմն ու քոնն են... մերն են.... անձնական են: Իսկ դու այն մարդկանցից ես, ով չի սիրում ցույց տալ, էլ ուր մնաց` հանրայնացնել այն, ինչ իմն ու քոնն է... մերն է... անձնական է...: Ես շատ երջանիկ կին եմ քո կողքին: Ինչ լավ է, որ քեզ ունեմ։ Սիրում եմ քեզ։ Շնորհավոր ծնունդդ»:



Հուլիսի 8-ին ծննդան տարեդարձն է նշել վաստակաշատ պարուհի Սոֆի Դեւոյանը: Թեեւ պարուհին չի կարողացել շրջանցել կորոնավիրուսային վարակը, NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է, որ ամեն ինչ անցյալում է, եւ կարողացել է հաղթահարել հիվանդությունը: Սոֆի Դեւոյանը խոստովանել է, որ անկախ վարակից՝ իր այս տարվա ծնունդն ամենալավն է եղել: Սիրելի տատիկի ծննդյան առթիվ Սոֆի Դեւոյանը կրտսերը լուսանկար է հրապարակել Instagram-ում ու գրել. «Ծնունդդ Շնորհավոր, Իմ ԱմենաՏԱՏԱ... Երջանիկ եմ, որ ունեմ Քեզ»:



Նույն օրը ծննդյան տարեդարձն է նշել նաեւ երգիչ Անդրեն: Երգիչը դարձել է 41 տարեկան: Անդրեն Instagram-ում հրապարակած լուսանկարին կից արտահայտել է իր շնորհակալությունը. «Շնորհակալ եմ Աստծուն, որ կամ: Շնորհակալ եմ ծնողներիս, որ լույս աշխարհ բերեցին: Շնորհակալ եմ հարազատներիս եւ ընկերներիս, որ կողքիս են։ Շնորհակալ եմ իմ անդավաճան հանդիսատեսին, որ միշտ գնահատում եւ սեր եք տալիս։ Շնորհակալ եմ ինձ հալածողներին եւ անիծողներին, որ ուժեղ ու անպարտ դարձրիք։ Շնորհակալ եմ կյանքիս ամեն օրվա համար։ Ծնվեք ու ապրեք այս կյանքը լիարժեք»:



Էկրանային ամենասիրելի սիրահարներին մարմնավորող դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Վահե Զիրոյանը ի ուրախություն երկրպագուների՝ հիմա ավելի հաճախ են միասին երեւում: Դերասանները նոր նախագծի շրջանակում ճամփորդում են Հայաստանի ամենահետաքրքիր վայրերով: Զիրոյանը հերթական համատեղ լուսանկարն է հրապարակել՝ ուրախացնելով հետեւորդներին:



Այս շաբաթ սիրելիին «բացահայտել է» DJ Վակցինան: Նա ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել ու գրել. «Ամենակարեւորը` իրար միշտ հաշվի առնելն է, լավի հանդեպ հավատ սերմանելը, փոխհարգանքն ու նվիրվածությունը»:



Դերասանուհի Օլյա Հակոբյանն էլ շարունակում է համացանցը գրավել իր նոր ֆոտոշարքերով. իր հերթական շարքը նա կրկին իրականացրել է լուսանկարչուհի Միլեն Մանուկյանի հետ: Լուսանկարներում Օլյան սպիտակ խալաթով ու վառ կարմիր շրթներկով է, ինչը շեշտել է դերասանուհու սեքսուալությունն ու գրավչությունը: