«Ժորիկ, մերոնքականներից չեն գողանում». Ինչպես է Գալուստյանն «իրենով անում» Քարդաշյանի հետեւորդներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ժորիկ, մերոնքականներից չեն գողանում». Ինչպես է Գալուստյանն «իրենով անում» Քարդաշյանի հետեւորդներին




Հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանը որոշել է իր կողմը գրավել Քիմ Քարդաշյանի հետեւորդներին։ Նա դեռ ունի 178 միլիոն, իսկ Միխայիլն ընդամենը 12 միլիոն հետեւորդ:

Ահա Գալուստյանը «անհավանական հնարքով» տեսանյութ է տեղադրել։


«Դիմավորեք յուրահատուկ փողոցային մոգությունը ժամանակակից մեծագույն իլյուզիոնիստ մաեստրո Գալուստինիից ։ Եւ նրա ուշագրավ՝ @kimkardashian-ի հետեւորդներին գողանալու հնարքը։ Հնարքը մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում, մի փորձեք դա կրկնել տանը», - Instagram-ում գրառումն այսպես է մակագրել Գալուստյանը։

Գալուստյանն հնարքի ընթացքում ինչ-որ բան է արել երկու հեռախոսների հետ եւ վուալա. Հայտնի աստղի բոլոր հետեւորդներն անցնում են նրան:


Տեսանյութն առաջիններից մեկը մեկնաբանել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։

«Ժորիկ, ի՞նչ ես անում, Վասյա։ Մերոնքականներից չեն գողանում», - գրել է Մարտիրոսյանը։