«Կներեք, բայց ձեր հայրենիքը փողն է, արվեստն էլ՝ փող շինելը…». Տարոն Չախոյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կներեք, բայց ձեր հայրենիքը փողն է, արվեստն էլ՝ փող շինելը…». Տարոն Չախոյան



Մի պարզ ճշմարտություն կա, որի հետ ուզեք-չուզեք համաձայնելու եք…



Անկախ նրանից, թե երկրում ինչ իրավիճակ է՝ համավարակ է, պատերազմ է, աղետ է, տնտեսաան ճգնաժամ է… երկիրը լքողը կլքի, մնացողն էլ կմնա ու կպայքարի իր երկրի համար, կփորձի շենացնել, տեր կկանգնի իր երկրին…Նորանկախ Հայաստանի հանրապետության մեջ վերջին տասնամյակներում հայտնի պատճառներով շատերն են լքել իրենց հայրենիքը ու այսօր ցավով ու կարոտով են հիշում իրենց Հայաստանը, շատերն էլ փոքրիկ հնարավորության դեպքում ցանկանում են վերադառնալ…Բայց ինձ համար բացառապես անհասկանալի են բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում իբրև թե պայքարում էին իշխանազավթ կլանների դեմ, իսկ հեղափոխությունից հետո լքեցին կամ պատրաստվում են լքել երկիրը…Բացառապես անհասկանալի են բոլոր այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ խոսում էին հայրենասիրությունից, սոցիալապես ապահոված էին, մեկի փոխարեն 2-3 տուն ու մեքենաներ ունեին, սակայն լքեցին երկիրը ու հիմա էլ արտերկրում մի տաքուկ անկյունում տեղավորված էլի խոսում են հայրենասիրությունից:

Բացառապես անհասկանալի են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց նեղ՝ անձնական շահերը հետապնդելով այսօր լեգիտիմ իշխանության հետ փորձում են խոսել շանտաժի լեզվով, թե իրենց պահանջների չկատարման դեպքում կլքեն երկիրը:Բացառապես անհասկանալի են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց հայրնասեր արվեստագետ են համարում, բայց հանուն սեփական շահի հայտարարում են թե կլքեն երկիրը…Հայրենասիրությու՞ն… արվե՞ստ
Կներեք, բայց ձեր հայրենիքը փողն է, արվեստն էլ՝ փող շինելը…

Նյութի աղբյուրը այստեղ