ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Lil Marlo-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Lil Marlo-ին




ԱՄՆ-ում՝ Ատլանտայում, սպանել են հայտնի ռեփեր Lil Marlo-ին, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ իրենք տեղեկատվություն են ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 30-ամյա ռեփերի մարմինը։

Հետաքննությունը ենթադրում է, որ երաժիշտի վրա կրակել են, երբ վերջինս ղեկին է եղել, հարձակումը կանխամտածված է եղել։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։