«Վարչապետի արձագանքը հնարավոր ամենաազդեցիկ տարբերակն էր»․ Լուսինե Բադալյանը՝ Արփիի պարը հրապարակելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Վարչապետի արձագանքը հնարավոր ամենաազդեցիկ տարբերակն էր»․ Լուսինե Բադալյանը՝ Արփիի պարը հրապարակելու մասին




Վարչապետի արձագանքը հնարավոր ամենաազդեցիկ տարբերակն էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` իր դստեր` Արփիի պարի տեսանյութը հրապարակելուն, ինչը քննադատության առիթ էր տվել։

«Վարչապետի քայլը գնահատում եմ շատ բարձր, որովհետև նա դրանով ցույց է տվել, որ մեզ մոտ չկա որևիցե խուճապ և անգամ մեր ամենափոքր երեխաներն էլ ապրում են իրենց բանակով և գովերգում են իրենց բանակը, մեր երկրում կյանքը շարունակվում է և նույնիսկ երեխաներն ունեն մարտական ոգի»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն այդպես է ընկալել, իսկ եթե որևէ մեկն այլ կերպ է ընկալել՝ դա նրա խնդիրն է։

Խոսելով քննադատողների մասին, որոնք անլուրջ են համարում ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի նման արձագանքը և ավելի լուրջ արձագանքի էին սպասում, Բադալյանը նկատեց՝ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ նրանց, փոխարենը, պետք է հասկանալ վարչապետի քայլի խորությունը․ «Հավանաբար, կան մարդիկ, որոնք չեն հասկացել, ինչպես շատ դեպքերում, շատ հարցեր խորությամբ չեն հասկանում։ Ես վարչապետի արձագանքը գնահատում եմ արտակարգ։ Իմ կարծիքով՝ նրա արձագանքը ուղղված չէր մեր հասարակությանը, այլ միջազգային հասարակությանը, առավելևս, հարևան երկրի ղեկավարությանը և հատկապես ֆեյսբուքյան քննադատողներից չեմ կարող պահանջել, որ իրենք հասկանան վարչապետի արած քայլի ամբողջական խորությունը։ Ամեն դեպքում, ես այդտեղ տեսնում եմ հանգստություն, որ մեր սահմաններն անառիկ են, մեր զինվորները պատրաստ են և մենք այնքան ապահով ենք, որ մեր երեխաներն այս պահին պարում, ուրախանում են, որովհետև ունենք մարտունակ ու հզոր բանակ»,- նշեց պատգամավորը։

Նյութի աղբյուրը այստեղ։