Լրահոս

Քանյե Ուեսթը հրաժարվել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտքից



Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը հուլիսի 4-ին հայտարարել էր, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, սակայն, ըստ հաղորդումների, որոշել է հրաժարվել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի հետ մրցելու գաղափարից։

Ըստ nymag.com-ի Intelligencer բաժնում տեղ գտած հոդվածի՝ Ուեսթը նախընտրական շտաբ է հավաքել, որն ուսումնասիրել է Ֆլորիդայում և մի քանի այլ նահանգներում որպես անկախ թեկնածու ընտրացուցակում իր անունը ներառելու հնարավորությունը, սակայն այժմ թիմը հաղորդում է, որ Ուեսթը չեղարկել է իր պլանները։

Канье Уэст хочет стать президентом - 31 января 2019 | Новости ...

Նախընտրական արշավի ստրատեգ Սթիվ Քրամերը, որին վարձել է Ուեսթը, պարբերականի հետ զրույցում ասել է, որ երգիչը «հրաժարվել է նախագահ դառնալու մտքից»։

Քրամերի խոսքով՝ Ֆլորիդայում Ուեսթի նախընտրական շտաբում աշխատել է ավելի քան 180 մարդ։

43-ամյա ռեփերը դեռևս հրապարակավ չի մեկնաբանել նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրությունից հրաժարվելու վերաբերյալ լուրերը։

Նշենք, որ Ուեսթն առաջին անգամ նախագահ դառնալու իր մտադրության մասին հայտարարել էր 2015 թվականին MTV Video Music Awards-ում ելույթի ժամանակ: