Արամեն ու Աննա Թովմասյանը արտագաղթում են Ռուսաստան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամեն ու Աննա Թովմասյանը արտագաղթում են Ռուսաստան



Հայ շոուբիզնեսի ամենասիրված երգիչներից մեկը՝ Արամեն, թեև ծնվել է Հայաստանում, բաց մեծացել է Ռուսաստանում և միայն 2004 թվականին է վերադարձել Հայաստան։ Նրա կինը՝ Աննա Թովմասյանը, նույնպես մեծացել է Ռուսաստանում։ Զույգը հիմա Հայաստանի ամենագեղեցիկ ու սիրված զույգերից մեկն է։ 

Նրանք այստեղ բավականին ճանաչված ու սիրված են ու ունեն նաև բավականին հաջողված բիզնես։ Զույգը մեծացնում է արդեն իրենց 2 երեխաներին։

Չնայած ունեցած հաջողություններին, այնուամենայնիվ Starnews.am-ը տեղեկություններ ունի, զույգը պատրաստվում է լքել Հայաստանն ու մշտակն բնակության տեղափոխվել Ռուսասատան։
Թե հստակ երբ ու Ռուսաստանի որ քաղաք, զույգը դեռ չի բացահայտում։ Իսկ նրանցից մեկնաբանություններ ստանալու համար չհաջողվեց կապ հաստատել երգիչների հետ։