Սենսացիա. «Keeping Up With The Kardashians» իրապատում-շոուն փակվում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սենսացիա. «Keeping Up With The Kardashians» իրապատում-շոուն փակվում է




Սենսացիոն նորություն։ 14 տարվա խելահեղ ռեյտինգներից, երկրպագուների խենթ սիրուց, սկանդալներից ու ուրախ ավարտներից հետո «Keeping Up With The Kardashians» շոուն փակվում է։ Այս մասին Instagram-յան էջում հայտնել է իրապատաում-շոուի գլխավոր աստղ Քիմ Քարդաշյանը։

«Մենք ծանր սրտով բարդ որոշում ենք կայացրել հրաժեշտ տալ «Keeping Up with the Kardashians» շոուին։ Մենք ավելին քան շնորհակալ ենք մեր երկրպագուներին, որոնք շոուն դիտել են տարիների ընթացքում եւ մեր կողքին էին վատ ժամանակներում, մեզ հետ կիսել են ուրախության ու արցունքների րոպեներ, վերապրել մեր հարաբերություններն ու երկրպագել երեխաներին։ Օրհնված են այն հիանալի հիշողություններն ու մարդիկ, որոնց վիճակվել է հանդիպել այս երկար ճանապարհին»,- գրել է նա։


Քիմ Քարդաշյանը նաեւ շնորհակալություն է հայտնել շոուի հետ համագործակցած գործարարներին, մասնավոր ձեռնարկատերերին, ինչպես նաեւ «E!» հեռուստաալիքին եւ իր ստեղծագործական թիմին կատարված աշխատանքի համար։ Նա հայտնել է, որ «Keeping Up with the Kardashians» շոուի վերջին եթերաշրջանը կթողարկվի 2021թ.-ի սկզբին։

«Առանց «Keeping Up with the Kardashians»-ի ես չէի լինի այնպիսին, ինչպիսին դարձել եմ այսօր։ Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս 14 տարվա ընթացքում դիտել են, աջակցել ինձ ու իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք, եւ ես առհավետ պարտք եմ բոլոր նրանց, ովքեր դեր են կատարել մեր կարիերայի ձեւավորման համար եւ առհավետ փոխել մեր կյանքը։ Սիրով ու շնորհակալությամբ, Քիմ»,- եզրափակել է Քիմ Քարդաշյանը։