Իջինը՝ 31-ամյակի ու մանկության տարիների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իջինը՝ 31-ամյակի ու մանկության տարիների մասին




Մոսկվաբնակ երգչուհի Իջինը սեպտեմբերի 16-ին նշել է ծննդյան 31-ամյակը: Իջինն այն կանանցից է, որոնք չեն թաքցնում տարիքը, ավելին՝ սիրում են այն ու հպարտանում տարիների ընթացքում ձեռք բերած հմայքով ու փորձով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Իջինը խոսել է ծննդյան օրվա ու մանկության տարիների հուշերի մասին:

Անդրադառնալով 31 թվին, երգչուհին նշեց,-«Կարող եմ ասել, որ իմ լավագույն ֆորմայի մեջ եմ՝ թե հոգեպես, թե ֆիզիկապես: Սա հրաշալի տարիք է, որում դու դեռ երիտասարդ ես, բայց արդեն մեծ փորձ ունես, ձեռք ես բերել գիտակցում, իմաստություն եւ ինքդ քեզ ընդունելու կարողություն: Սա այն տարիքն է, երբ դու ամուր կանգնած ես ոտքերիդ վրա եւ գիտես՝ որ ուղղությամբ պետք է գնաս: Այս ներդաշնակությունը, որը ձեռք եմ բերել 30 տարեկանում, ես ոչ մի բանի հետ չեմ փոխի»:



Իջինը նաեւ խոստովանեց, որ ծննդյան տարեդարձներն այլ կերպ ու այլ սպասումներով էին անցնում մանկության տարիներին.

«Երբ փոքր էի, մի կերպ էի սպասում, որ այդ մեկ տարին անցներ, որպեսզի ստանայի իմ ամենասիրելի նվերները, օրինակ՝ «Կինդեր»-ի ձվիկ: Ես երես առած երեխա չեմ եղել. ծնողներիս համար հեշտ ժամանակներ չէին, մենք հանրակացարանում էինք ապրում, եւ միայն ծննդյան օրերի համար էին նրանք կարողանում գումար հավաքել, որպեսզի ինձ եւ քրոջս ուրախացնեին այն նվերներով, որոնց մեկ տարի սպասում էինք: Իսկ հիմա ամեն օրն ինձ համար, ասես տարեդարձ լինի, քանի որ ինքս ինձ միշտ երես եմ տալիս շոկոլադներով (ծիծաղում է): Բայց, իրականում, կարոտում եմ այն տարիները, երբ ծննդյանս օրերն ինձ համար հատուկ նշանակություն ունեին, կարոտում եմ այդ զգացողությունները»: