Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրների ռեկորդները՝ Անկախության օրվա առիթով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրների ռեկորդները՝ Անկախության օրվա առիթով


Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրները սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա առիթով երկու նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին, որոնք կգրանցվեն Գինեսի գրքում:

Երեւանի Շահումյանի հրապարակում Սաքունց եղբայրները մեծ թվով երկրպագուների աչքի առաջ ատամներով բռնած ճոպաններով մի քանի մետր տեղաշարժեցին 4 տոննա ավտոմեքենա եւ 10 տոննա ավտոբուս:

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցի խոսքով, իրենց նպատակը Հայաստանի եւ հայերի մասին ամբողջ աշխարհին պատմելն ու ներկայացնելն է, ինչը նրանց մոտ հաջողվում է։