Լրահոս

Թոմ Կրուզը կթռչի տիեզերք՝ նոր ֆիլմի նկարահանումների համար



Համաձայն NASA-ի պլանի, Թոմ Կրուզը, ռեժիսոր Դագ Լայմանը եւ տիեզերագնաց Մայքլ Էլադիո Լոպես-Ալեգրիան Իլոն Մասկի Crew Dragon-ով հաջորդ տարվա հոկտեմբերին կմեկնեն տիեզերք՝ ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար։ Դա կլինի առաջին ֆիլմը, որը նկարահանվել է տիեզերքում։ Այս մասին հայտնում է Esquire պարբերականը։ Նոր ֆիլմի համար Կրուզը կիրականացնի հերթական գրեթե անիրականանալի առաքելություն՝ թռիչք դեպի տիեզերք։ Space Shuttle Almanac պարբերականը հրապարակել է տիեզերական գտործակալությունների հաջորդ տարիների պլանը, որի մեջ նաեւ Կրուզի դեժիսոր Լայմանի եւ աստղանավորդ Լոպես-Ալեգրիայի թռիչքն է առկա՝ իրականացվելիք հաջորդ տարվա հոկտեմբերին։ Այն, որ տիեզերքում ֆիլմ պետք է նկարահանեին Լայմանն ու Կրուզը, հայտնի էր իհարկե, վաղուց, սակայն նկարահանումների ժամկետների մասին որեւէ տեղեկություն չէր հրապարակվում։