Արուս Տիգրանյանն իր հարսանիքից նոր էմոցիոնալ կադրեր է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արուս Տիգրանյանն իր հարսանիքից նոր էմոցիոնալ կադրեր է հրապարակել




Հայ իրականության ամենաանկեղծ լրագրողներից մեկը՝ Արուս Տիգրանյանը հարսանիքից նոր լուսանկարներ է հրապարակել։ 

Ես միշտ երազել եմ, որ իմ հարսանիքը նկարահանվի իրական պահերով ու էմոցիաներով առանց բեմադրության ու արհեստական ժպիտների)) Հենց դրա համար էլ կադրերի հեղինակը @mkoyanphotoworks -ն ա, ով կարողացավ «բռնել» բոլոր էդ պահերը, որ միշտ հիշենք մեր կյանքի ամենակարևոր օրը: Սարգիսի հետ հենց էդպես էլ ծանոթացանք ու ընկերացանք, երբ Pink TV-ի ժամանակ ֆիքսում էր բոլոր պահերը տեսախցիկից այն կողմ՝ ամեն ինչ էնպես, ինչպես կար)),- գրել է նա։