«Ոչ թե սիրահարվել, այլ սիրել, այն էլ` հավերժ». 20 փաստ Ադրիանա Գալստյանի մասին․ NEWS.am STYLE - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոչ թե սիրահարվել, այլ սիրել, այն էլ` հավերժ». 20 փաստ Ադրիանա Գալստյանի մասին․ NEWS.am STYLE





NEWS.am STYLE-ը գրում է․

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը վերջին շրջանում հաճախակի հարցազրույցներ չի տալիս, բայց սիրով համաձայնել է պատասխանել NEWS.am STYLE-ի բլից հարցաշարին՝ բացահայտելով իր մասին 20 փաստ:


Ադրիանա, առավոտդ սկսվում է...

Աստծուն գոհանալով...

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Օրս կարող եմ պատկերացնել, բայց կյանքն առանց ջրի ու մրգի չեմ պատկերացնում:



Կերակուր, որը տանել չես կարողանում:

Միայն վատ պատրաստածը: Ամեն բան էլ համեղ լինելու դեպքում տանելի է:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Ամենավատը՝ քթի տակ անընդհատ երգելս, որն արդեն ձանձրացնում է ընտանիքիս անդամներին (ծիծաղում է), իսկ ամենալավը` միշտ դրական լիցքեր փոխանցելն է:

Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:

Ապագայում ոչ թե սիրահարվել, այլ սիրել, այն էլ` հավերժ:



Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Օձից եմ վախենում, բայց այդ ֆոբիան հաղթահարելու ճանապարհին եմ:

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Ըստ պայմանավորվածության` ամենախիստ դասախոսի քննության ժամանակ 40 հարց չսովորած մտնելը (ի դեպ, քննությունը բարձր ստացա):



Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Մարդու սիրտը կարող է խաբել, եւ երբեք չես կարող ասել` ինչի ընդունակ կլինես, ինչի` ոչ: Բայց ես ուրախ եմ, որ ունեմ Աստծուն, ով չի թողնի, որ ես վատ եւ անմարդկային քայլեր անեմ:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Հեռախոս, ականջակալ, դրամապանակ:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Աչքերս:

Ի՞նչը չես սիրում արտաքինումդ:

Սիրում եմ ամեն բան:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Երբ դժվար իրավիճակներում հարցնում են` բա ո՞նց ես:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ