Ինչպես հասկանալ, որ կինը վաղուց սեքսով չի զբաղվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես հասկանալ, որ կինը վաղուց սեքսով չի զբաղվել




Woman.rambler.ru-ն ներկայացնում է կնոջ վարքի 8 նշան, որոնք փաստում են` նա վաղուց սեքսով չի զբաղվել տղամարդու հետ:

1. Տղամարդկանց նկատմամբ չարություն և արգրեսիա

Հաճախ կարելի է լսել կանանցից` «Բոլոր տղամարդիկ էլ նույնն են», «Տղամարդիկ սրիկա են», «Դե տղամարդ է, ինչ էիր սպասում... » արտահայտությունները: Սրանք վկայում են, որ կնոջ կյանքում տղամարդ չկա, իսկ միայնակ կանայք չարացած են արական սեռի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ` գործընկերների, անծանոթների և նույնիսկ հարազատների:

2. Ակնարկներ, որտեղ դրանք չկան

Միայնակ կանաց թվում է, թե տղամարդիկ միշտ սիրահետում են իրենց, փորձում են ծանոթանալ, ցանկանում են իրենց: Նույնիսկ եթե ջենթլմենը դուռը բացի նրա առջև, նա կմտածի, որ ուղղակի ցանկանում են իրեն անկողին քարշ տալ:

3. Միայնակ կինն սկսում է խնամվել

Կամ էլ հակառակը` ընդհանրապես չի հետևում իր արտաքինին: Դա ավելի շատ կախված է կնոջ խառնվածքից, բնավորությունից և հուսահատության աստիճանից:

Եթե կինը դեռ հարաբերություն ունենալու հույս ունի` սկսում է հարդարվել, իսկ երբ վերջնականապես հուսահատվում է, մոռանում է իր արտաքինի մասին:

4. Չափազանց բարձր կամ հակառակը` ցածր ինքնագնահատական

Ավելի հաճախ հանդիպում է երկրորդ տարբերակը, երբ կինն իրեն մեղավոր է զգում, որ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում իր վրա: Բայց լինում է նաև, որ մեծամիտ կանայք իրենց չափազանց լավն են համարում «այդ տղամարդկանց համար»:

5. Տղամարդկանց հատուկ սովորություններ

Կանայք, ովքեր երկար ժամանակ տղամարդկանց հետ չեն եղել, իրենք են սկսում աստիճանաբար նմանվել նրանց, քանի որ ստիպված են բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Նրանց շարժուձևը տղամարդկային է, նրանք կռվում են կոշկակարի նման, հագնում են տաբատ, խոսում են բարձր և այլն:

6. Տնային կենդանիների նկատմամբ մեծ սերը

Իզուր չեն կատակում հպարտ ու անկախ կնոջ 50 կատուների մասին: Իրոք, ադպիսի կանայք շատ են ցանկանում, որ ինչ-որ մեկը սիրի իրեց և իրենք էլ խնամեն ինչ-որ մեկին: Ու այդպես էլ հինգ կատու ու երեք շուն են պահում...