Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ




Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Մենք այս պահին ունենք տասնյակ վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում։ Հիմնականում հակառակորդը խփել է հրետանու միջոցով և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Ցավոք՝ ունենք նաև 2 զոհ՝ մեկ կին և մեկ երեխա»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ վիրավորները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Video Player