«Կանգնած եմ ազգիս կողքին».Հենրիխ Մխիթարյանը՝ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կանգնած եմ ազգիս կողքին».Հենրիխ Մխիթարյանը՝ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման մասին




Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված բախումներին:

«Այսօր առավոտյան արթնացա և իմացա Լեռնային Ղարաբաղի (դե ֆակտո անկախ պետություն` բնակեցված հայերով) վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին, որի թիրախը եղել են Ստեփանակերտն ու հարակից տարածքները:

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ոտքի կանգնել և օգնել կանգնեցնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները:

Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ՝ առանց գոյության սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, ոչ թե թաքնվելու ապաստարաններում:

Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»,-գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: