Լրահոս

Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ




Նախնական տվյալներով հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ:Այս մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Յուրաքանչյուր սպա եւ զինվոր իր առջեւ դրված խնդիրը կատարում է բարձր գիտակցումով եւ պատասխանատվությամբ»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հակառակորդը կրել է նաեւ մարդկային կորուստներ:

Ադրբեջանական հրետակոծությունների հետեւանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Հրետակոծել են նաեւ դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում: