SHAMSHYAN.com-ը, և hetq.am-ը նույնպես ենթարկվել են հաքերային հարձակման - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

SHAMSHYAN.com-ը, և hetq.am-ը նույնպես ենթարկվել են հաքերային հարձակման



EXCLUSIVElife.am-ը արդեն հայտնել է, որ   News.am-ը ենթարկվում է հաքերային հարձակման: Դրանից րոպեներ անց հարձակման են ենթարկվել նաև SHAMSHYAN.com-ը և hetq.am-ը։

Կայքերը հանդես են եկել հայտարարությամբ․

Հարգելի ընթերցողներ SHAMSHYAN.com-ը պարբերաբար ենթարկվում է հաքերային հարձակման, որի պատճառով կայքի աշխատանքում հնարավոր են խափանումներ: Մեր մասնագետները ամեն ինչ անում են, որպեսզի կայքի գործունեությունը բնականոն հուն մտնի: Նշենք, որ այսօր բազմաթիվ հայկական լրատվամիջոցների կայքեր նույնպես հաքերային հարձակման են ենթարկվել: SHAMSHYAN.com-ի խմբագրություն:


Հարգելի ընթերցողներ, hetq.am-ը հարձակման է ենթարկվել հակառակորդի կողմից: Այս պահին աշխատանքներ են տարվում՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։