ՊԲ-ն խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ և ՀՄՄ. Արթուր Սարգսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՊԲ-ն խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ և ՀՄՄ. Արթուր Սարգսյան




Ադրբեջանի Հանրապետության հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման Արցախի հարավային, հյուսիսային և հարավ-արևելյան ուղղություններով: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը: «Այս պահին դեռ ընթանում են թեժ մարտեր ամբողջ նշված ճակատներով»,- ասաց Գրիգորյանը: 

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ հակառակորդը ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: «Ճշտված տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ՝ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ»,-ասաց Գրիգորյանը: