Լրահոս

«Աղոթում ենք հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար». Քիմ Քարդաշյան




Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Աղոթում ենք Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար: Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը: Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ քարոզչության դեպքերը»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում:

Վերջինս կոչ է արել միջազգային դիտորդներին կոչ է արել հետաքննել և դիմել միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների՝ կանխելու իրավիճակի անիմաստ սրումն ու ողբերգությունը:

Նա իր հետևորդներին կոչ է արել Ադրբեջանի հարձակումների հարցով դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին:

«Կոչ եմ անում Բաքվին դադարեցնել ուժի հարձակողական կրառումը, կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել
զենք և գրոհայիններ ուղարկել Բաքու»,- հավելել է Քարդաշյանը: