«Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որի ապաքինումը թույլ չեն տալիս որոշակի ուժեր»․ Քադիրով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որի ապաքինումը թույլ չեն տալիս որոշակի ուժեր»․ Քադիրով




Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել արյունահեղությունը դադարեցնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որին որոշակի ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս։ Այդ ցավից տուժում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուդները։ Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում՝ հակամարտության կողմերին բանակցային սեղանի շուրջ նստել ստիպելու համար։ Բայց դրա համար անհրաժեշտ է ռազմական գործողությունները մեկընդմիշտ դադարեցնել»,- հայտարարել է նա Telegram ալիքում։

Հանրապետության ղեկավարի կարծիքով՝ իրավիճակում չպետք է որոնել այն, թե ով է առաջինը կրակել, քանի որ պատերազմի շարունակումը իրավիճակն ավելի է հեռացնում ողջամտությունից եւ մարդկայնությունից։

«Չեչեն ժողովուրդը, որը հրաշալի գիտի պատերազմի եւ խաղաղության գինը, ձեզ կանգ առնելու, զայրույթը ողջամտությամբ փոխարինելու, հպարտությունը սանձելու եւ հայրերին ու մայրերին իրենց երեխաներին ողջ-առողջ տեսնելու հնարավորություն տալու կոչ է անում»,- նշել է Քադիրովը։

Նա նաեւ ՄԱԿ-ին, հարեւան պետություններին եւ հոգեւորականությանը կոչ է արել միանալ իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին։