Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է




Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել:

«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:

Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ Պաշտպանության նախարարության, Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:

Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:

Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հզոր ու հաղթական բանակը:

Մենք հաղթելու ենք»։