«Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ:. Մեր կողմից կան որոշակի կորուստներ, դրանք չնչին են». ՊՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ:. Մեր կողմից կան որոշակի կորուստներ, դրանք չնչին են». ՊՆ




Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ եւ ցամաքային զորքերով անցել են լայնամաշստաբ հարձակման տարբեր հատվածներում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մարտական գործողություններն այս պահին էլ ընթանում են. «Դրանք բավականին թեժ են, ՊԲ հրամանատարը, Արցախի նախագահը արդեն հայտարարություններ տարածել են կոնկրետ ուղղություններով, տեսանյութեր ենք նաեւ հրապարակել մարտերից: Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ: Հասցրել է հրթիռային եւ ավիացիոն, հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր նշանակության տեղակայման օբյեկտներին: Կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք չնչին են: Լրացուցիչ կշտնեք, կոնկրետ թվագրական կներկայացնենք»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ արդեն կա որոշում զորահավաքի մասին: