«Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ». Գոհար Ավետիսյանն Արցախին կոչ է արել ուժեղ լինել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ». Գոհար Ավետիսյանն Արցախին կոչ է արել ուժեղ լինել




Ռուսաստանաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ավելի քան 9,7 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը:


Սկզբում 27-ամյա դիմահարդարը հրապարակել է ռուսական հեռուստաընկերություններից մեկի պատրաստած ռեպորտաժը, որում խոսվում է սահմանային լարված հակամարտության մասին, այնուհետև Արցախին հորդորել է ուժեղ լինել, իսկ Ադրբեջանին մեղադրել է առաջինը հարձակվելու և անմեղ մարդկանց կյանքեր խլելու համար:

«Ամբողջ հոգով ու սրտով աղոթելու եմ չընկճվող իմ ազգի, մեր քաջարի զինվորների համար: Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:


Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։


Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։