«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մեղավորներ փնտրելու ժամանակը չէ». Պեսկով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մեղավորներ փնտրելու ժամանակը չէ». Պեսկով




Կրեմլում համարում են, որ այժմ ժամանակը չէ պարզել, թե ով է անմեղ և ով՝ մեղավոր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մեջ, փոխարենը հարկավոր է դադարեցնել ռազմական գործողությունները։ РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և, անշուշտ, կատարում է հակամարտությունում պատրատակամ միջնորդի դեր։ Այդ պատրաստակամությունն ընդգծվել և շեշտվել է տարբեր մակարդակներում։ Այժմ շատ կարևոր է առաջին հերթին դադարեցնել մարտական գործողությունները, ոչ թե պարզել, թե ով է անմեղ, ով՝ մեղավոր։ Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել։ Հենց այդ դիրքորոշումն է Ռուսաստանին հնարավորություն տալիս իր ազդեցությունը և երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ավադաբար լավ հարաբերություններն օգտագործել այս հակամարտությունը կարգավորելու համար», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ ով է եղել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման նախաձեռնողը և ով է դրանում հետաքրքրված։


Նյութի աղբյուրը այստեղ ։