Աղաս Մանուկյանն ու Բեն Ավետիսյանը մեկնում են Արցախ` առաջին անհրաժեշտության իրեր տեղափոխելու համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աղաս Մանուկյանն ու Բեն Ավետիսյանը մեկնում են Արցախ` առաջին անհրաժեշտության իրեր տեղափոխելու համար



Tert.am Life-ը գրում է․

Դերասաններ Աղաս Մանուկյանն ու Բեն Ավետիսյանն իրենց ընկերոջ` Գարիկ Սաֆարյանի հետ Արցախ մեկնելու` հավաքագրած առաջին անհրաժեշտության դեղորայքը, սնունդն ու իրերը տեղ հասցնելու համար: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ երեկ զինկոմիսարիատում իրեն թույլ չեն տվել սահման մեկնել:

«Զինվորագրվել էի դեռևս հուլիս ամսից, երբ Տավուշում թշնամին ռազմական գործողություններ սկսեց: Երեկ Դավթաշենի զինկոմիսարիատ էի գնացել, որտեղ ասացին, որ ինձ չեն կարող առաջնահերթ տանել սահման: Առաջնահերթություն են տալիս զինվորականներին, պատրաստված անձանց: Ես գնացել էի զինվորական գրքույկով, ուսապարկով, որ նստեմ ավտոբուսն ու սահման մեկնեմ: Հետ ուղարկեցին, ասացին կարիք չկա, եթե լինի, կտեղեկացնեն»,-ասաց նա: