«Եթե պետք լինի, առաջին գծում կկռվեմ, պետք լինի` տղաների համար ճաշ կպատրաստեմ». դերասան Վահան Թովմասյանը կամավոր սահման է մեկնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եթե պետք լինի, առաջին գծում կկռվեմ, պետք լինի` տղաների համար ճաշ կպատրաստեմ». դերասան Վահան Թովմասյանը կամավոր սահման է մեկնում



Tert.am Life-ը գրում է․

«Բանակում» սերիալից հայտնի Մակարյանը` իրականում Վահան Թովմասյանը, կամավոր Արցախ է մեկնում հենց այս պահին: Tert.am Life-ի հետ զրույցում Վահանն ասաց, որ մտածելու ոչինչ չունի, որոշումն առանց մտածելու է կայացրել:

«Ինձ ծանուցում չի եկել: Զինվորական գրքույկ ունեմ, 2007-2009 թվականներին ծառայել եմ Վարդենիսում: Այսօր աչքերս բացեցի ու առաջին միտքը հենց այն էր, որ պետք է սահման մեկնեմ: Եկա զինկոմիսարիատ և կամավոր ցանկություն հայտնեցի սահման մեկնել: Հիմա ավտոբուսի մեջ եմ, գնում եմ տղաներին օգնելու ինչով կարող եմ: Եթե պետք լինի, առաջին գծում կկռվեմ, պետք լինի` տղաների համար ճաշ կպատրաստեմ»,-ասաց նա:

Հավելենք, որ Վահանի հարազատ եղբայրը` հումորիստ Վաչե Թովմասյանը, Ինստագրամի իր էջում գռարում է արել եղբոր մասին. «Աստված հետդ, ախպերս: Հաղթելու ենք, էն էլ ինչ ձև: Մեռնեմ ես քո ու բոլոր տղերքի դուխին: Հետներդ ենք միշտ, հենց պետք եղավ, նույն վայրկյանին զինված կանգնած ենք ձեր կողքին: Աստված պահապան մեր զինվորներին, հայ ազգին ու մեր հայրենիքին»,-գրել է նա: