Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երեւան. Արծրուն Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, մի մասը տեղափոխվել է Երեւան. Արծրուն Հովհաննիսյան




Ողջ գիշեր ընթացել են մարտեր ամբողջ Արցախի սահմանի երկայնքով. մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում սկսել է հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել: Վաղ առավոտյան կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում ծանր հրանետեր, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները:

Մեր զինված ուժերը էս պահին վարում են հերոսական, համառ մարտեր: Նոր կուորստների մասին արդեն հայտնել ենք, լրացուցիչ տեղեկություններ ամփոփելիս կհայտնենք»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երեւան. «Բոլորը պատշաճ բժշկական վերահսկողության տակ են տարբեր զինվորական հոսպիտալներում եւ քաղաքացիական հիվանդանոցներում: Մեր ամբողջ առողջապահական համակարգը ոտքի վրա է»: