«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կրկին հարձակում է սկսել Արցախի հայության դեմ». Սոնա Հովհաննիսյանի գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կրկին հարձակում է սկսել Արցախի հայության դեմ». Սոնա Հովհաննիսյանի գրառումը




ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախի սահմանին լարված իրավիճակին։ Պրոդյուսերը կիսվել է «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմամբ, որը նշել էր՝ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը վաղուց էր ծրագրել այդ լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»,- գրել էր Թանկյանը։

Սոնա Հովհաննիսյանն իր գրառմամբ խնդրել է սեփական հետազությունն անել եւ ճնշում օգնել գործադրել պաշտոնյաների վրա՝ պահանջելու, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը դադարեցնեն իրենց ագրեսիան ընդդեմ Հայաստանի եւ Արցախի։



«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կրկին հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայության դեմ։ Կիսվում են Սերժ Թանկյանի հրապարակմամբ, քանի որ պատրաստվում էի շեշտադրել կետերից շատերը, որոնց ցույց են տալիս, որ սա կանխամտածված հարձակում է եւ, մինչդեռ մեդիան գործածում է «բախումները» բառը եւ կրկնում է խախտողների ստերն ու քարոզությունը։ Խնդրում եմ, ինքներդ ձեր հետազոտությունն արեք եւ մեզ օգնեք ճնշում գործադրել ընտրված պաշտոնյաների վրա՝ պահանջելու համար, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը դադարեցնեն իրենց ագրեսիան ընդդեմ Հայաստանի եւ Արցախի: Եվ եկեք մեդիային պատասխանատու դարձնեք ճշգրիտ տեղեկատվություն համար»,- գրել է նա։