Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ




Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրավիճակի քննարկումը։
Վլադիմիր Պուտինը լուրջ անհանգստություն է հայտնել` կապված մարտական գործողությունների շարունակման հետ։

Շեշտադրվել է հակամարտող կողմերի կողմից կրակի դադարեցման և ճգնաժամի դեէսկալացիայի խիստ անհրաժեշտության խնդիրը։