Փաշինյանը` BBC-ին տված հարցազրույցում. Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը լուրջ սպառնալիքի առջեւ են կանգնած - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Փաշինյանը` BBC-ին տված հարցազրույցում. Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը լուրջ սպառնալիքի առջեւ են կանգնած




Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը լուրջ սպառնալիքի առջեւ են կանգնած: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքական մարտական F 16 ինքնաթիռները թռչում են Լեռնային Ղարաբաղի վրայով եւ ամբողջությամբ մասնակցում են մարտական գործողություններին: Ի դեպ, Թուրքիան դա գաղտնի չի պահում,- նշել է նա` հավելելով,- Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն իրական սպառնալիքի են բախվում»:

«Եվ, ի դեպ, ես կարծում եմ, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հավելել է վարչապետը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օդային մարտերի, թուրքական կործանիչների անմիջական մասնակցության եւ հարձակողական ինքնաթիռների կորստի մասին: «Այսօր առավոտյան 10:30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներն օդ բարձրացան Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից եւ ապահովում էին «Դալյար» օդանավակայանից բարձրացած ադրբեջանական ՍՈւ-25-ների եւ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների հարվածները Հայաստանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք բնակավայրերի եւ զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ:

Այս ընթացքում Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կրակային աջակցության մարտական առաքելություններն իրականացնում էր սեփական ավիացիան: Հակաօդային եւ օդային մարտերի ընթացքում մարտական առաջադրանք կատարելիս Հայաստանի Հանրապետության օդային տարածքում Թուրքիայի ՌՕՈՒ F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից խոցվել է հայկական օդուժի Սու-25 կործանիչը: Օդաչուն հերոսաբար զոհվել է: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, օբյեկտիվ վերահսկողության տվյալներով, գտնվում էր 60 կմ խորության վրա (Հայաստանի սահմանից - խմբ.) եւ 8200 մետր բարձրության վրա»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: