ՊԲ-ն շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները․ Արցախի նախագահ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՊԲ-ն շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները․ Արցախի նախագահ


Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»,- գրել է նա և կցել աշխատանքային գործընթացը պատկերող տեսանյութ՝ առանց ձայնի։