ՀՀ ՊՆ. Արցախի ուղղությամբ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանը հանձնարարել է Թուրքիային - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ ՊՆ. Արցախի ուղղությամբ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանը հանձնարարել է Թուրքիային




ՀՀ ՊՆ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Արցախի եւ Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանի ղեկավարությունը հանձնարարել է Թուրքիային: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին ժամը 10-ի սահմաններում կոմբինացված հարվածներ են հասցվել Արցախի ԶՈւ-ի, Հադրութի եւ Մարտունիի խաղաղ բնակչության ուղղությամբ: Հովհաննիսյանը նշեց, որ հաստատվել է, որ Քյուրդամիրի բազայում տեղակայված թուրքական F-16 կործանիչների, ադրբեջանական Սու-25-ի եւ թուրքական «Բայրաքտար» ԱԹՍ-ի ու այլ միջոցների գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող E7T կառավարման կենտրոնից, որը գտնվում է Թուրքիայի տարածքում եւ մարտական հերթապահություն է իրականացնում Էրզրում-Կարս հատվածում: Հովհաննիսյանը նշեց, որ հնարավոր է, որ հենց այնտեղ է գտնվում թուրքական հրամանատարությունը:

Նա հավելեց, որ հայկական կողմը ապացույցներ ունի, որոնք ժամանակին կներկայացվեն:

Նշված գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում տուժածներ կան, վնասվել են ենթակառուցվածքներ: Հարվածները, բնականաբար, ուղղված են եղել նաեւ զինված ուժերի դեմ՝ նշեց ՊՆ ներկայացուցիչը: