Լրահոս

«Ցինիկ ակնարկ 21-րդ դարի միջազգային կառույցների կողմնապահության մասին». Միքայել Ոսկանյան




Թառահար, կոմպոզիտոր, Միքայել Ոսկանյանն անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին ու միջազգային կառույցների կողմնապահությանը։ Երաժիշտը համոզմունք է հայտնել՝ հաղթելու ենք։

«Եկեք հայտարարենք, որ թուրք-ազերիական ռմբակոծություններից զոհվել են խաղաղ ԼԳԲՏՔ անձիք, վիրավորվել են սևական սպորտսմեններ ու ասիացի ասֆալտչիկներ ու հետևենք` թե ոնց ա սաղ աշխարհը խառնվում իրար, տո էլ ՄԱԿ, էլ ԵԽ, ԵՄ եւ այլն... միանգամից սանկցիաներ ազերստանի ու թուքիայի վրա, էմբարգո համատարած...

վերջում էլ ֆիլմ ենք նկարում ու «Օսկար» ենք ստանում... (թե չէ խաղաղ բնակչություն, երեխա, հղի կին, բան-ման, էս ի՞նչ հին բաներ եք գրում)
Հ.Գ. Խնդրում եմ այլատյացություն չտեսնել գրառմանս մեջ: Ես ռասիստ չեմ, հոմոֆոբ չեմ, ընդամենը 21-րդ դարի միջազգային կառույցների կողմնապահության մասին ցինիկ ակնարկ է»,- գրել է նա։