Լրահոս

Բռնցքամարտի Հայաստանի հավքականի անդամ Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում




Բռնցքամարտի Հայաստանի հավքականի անդամ 69 կգ քաշային Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում, տեղեկացնում է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հայ մարզիկը պատերազմի 2-րդ օրվանից մեկնել էր առաջնագիծ և մասնակցել մարտերին: Ցավոք թեժ մարտերի ժամանակ հայ բռնցքամարտիկը բեկորային վիրավորում է ստացել, բայց մինչև այդ հասցրել է ոչնչացնել բազմաթիվ ադրբեջանցի զինվորների:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան առողջություն և շուտափույտ ապաքինում է մաղթում մեր մարզիկին: Ի դեպ, զենքը ձեռքին հայրենիքի պաշտպանության գործին է անցել նաև Տոկիոյի օլիմպիական ուղեգիր նվաճած մեր միակ բռնցքամարտիկը` 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը»,- ասված է հայտարարության մեջ: