Հակառակորդը երեկվա եւ մինչեւ կեսօրի դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա. Արծրուն Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հակառակորդը երեկվա եւ մինչեւ կեսօրի դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա. Արծրուն Հովհաննիսյան

 



Մինչեւ հրադադարի հայտարարելը երեկ գիշերը եւ մինչեւ հրադադարը մարտերը նույն կերպ ընթանում էին եւ հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովեր, որը կասեցվում էր հայկական զւնված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա եւ մինչեւ կեսօրի դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա եւ մանր այլ տեխնիկա»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հրադադարի հայտարարումից ժամեր առաջ հակառակորդի գործողություներն ավելի սաստկացել են, ավելի ուժգնացել են, բայց մեր զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները: