«Մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք». Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք». Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



Քիմ Քարդաշյանը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Աշխարհահռչակ հայուհին Instagram-ի Story բաժնում նոր տեսանյութ է հրապարակել` պատմելով ադրբեջանա-թուրքական հարձակման հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված իր հայրենակիցների մասին եւ կոչ անելով միանալ Հայաստանի համահայկական հիմնադրամի դրամահավաքին` ի աջակցություն Արցախի եւ Հայաստանի տուժած բնակիչներին:


«Հայաստանի համահայկական հիմնադրամը վիրտուալ դրամահավաք է իրականացնում` գումարային աջակցություն ցուցաբերելով նրանց, ովքեր տուժել են Հայաստանում եւ Արցախում տիրող այս իրավիճակում: Հիմնադրամը մարդասիրական, սննդային, կացարանային եւ բժշկական օգնություն է ցուցաբերում նրանց, որոնք վնասներ են կրել այս ծանր ժամանակահատվածում: Մեզ չեն բաժանում սահմանները եւ մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք»,-իր խոսքում նշել է հայուհին: