Լրահոս

Լեւոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային եւ միանձնյա առաջատարն է




Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մրցել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ սեւ ֆիգուրներով առավելության է հասել դասական պարտիայում։

Լեւոն Արոնյանը 16 հնարավորից վաստակել է 11 միավոր եւ միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան հետ է 1 միավոր։ Երրորդ տեղում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 9 միավոր։ Կարուանան չորրորդն է՝ 7 միավոր։

Մրցաշարին մասնակցում է 6 շախմատիստ։ 6-րդ տուրում Արոնյանը դարձյալ կմրցի Կարուանայի հետ, սպիտակ ֆիգուրներով։

Altibox Norway Chess-ն անցկացվում է 2 շրջանով։ Դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 3 միավոր։ Եթե դասական պարտիայում գրանցվում է ոչ ոքի, նշանակվում է «արմագեդոն» պարտիա, որում հաղթողին տրվում է 1,5 միավոր, պարտվողին՝ 1 միավոր։ Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 16-ին։