Նյու Յորքում եւ Սան Ֆրանցիսկոյում անցկացվել են բազմահազարանոց ակցիաներ՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նյու Յորքում եւ Սան Ֆրանցիսկոյում անցկացվել են բազմահազարանոց ակցիաներ՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի




Նյու Յորքի Բրուքլինի կամրջի եւ Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամրջի վրա անցկացվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Ըստ CBS New York-ի հաղորդագրությունների՝ շաբաթ երեկոյան Բրուքլինի կամրջի վրա բողոքի ցույցերի կապակցությամբ դադարեցվել է ճանապարհային երթեւեկությունը:

Ամերիկայի հայերը դուրս են եկել Նյու Յորքի փողոցներ՝ դրոշները ձեռքերին: Ակցիայի մասնակիցները եղել են ինչպես ավտոմեքենաների ղեկին, այնպես էլ հետիոտնի կարգավիճակում:

Իր հերթին SFGate-ը հաղորդում է, որ բազմահազարանոց քայլերթ է անցկացվել Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամրջի վրա՝ աջակցելով հայերին:

Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչն է Bay Area Armenians կազմակերպությունը: