Պատերազմի սկզբից մինչ այժմ սպանվել է 25 քաղաքացի, վիրավորվել` 102-ը. Արցախի ՄԻՊ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պատերազմի սկզբից մինչ այժմ սպանվել է 25 քաղաքացի, վիրավորվել` 102-ը. Արցախի ՄԻՊ




Պատերազմի հենց սկզբից ակտիվ եւ դիտավորյալ կերպով հակառակորդի կողմից թիրախավորվել է քաղաքացիական բանկչությունը` ինչպես սահմանին մոտիկ բնակավայրերում, այնպես էլ խորքում գտնվող բնակավայրերում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Թիրախավորվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ բոլոր շրջկենտրոնները, նույնիսկ սահմանից 90-100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը»,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հետեւանքով մինչեւ երեկ եւ գիշերն էլ ներառյալ արձանագրել են 25 զոհ, եւ 102 վիրավոր, որոնցից 5-ը միայն երեկ:

«Զոհերի կեսից ավելին 50-ից ավելի տարիքի են, 25 զոհից 9-ը կին է, մեկը՝ 9 տարեկան երեխա։ վիրավորների շրջանում եւս կան երեխաներ, բազմաթիվ կանայք, տարեցներ»,-ասաց Արտակ Բեգլարյանը` նշելով, որ մանրամասները ներկայացված են զեկույցում:

Նրա խոսքով` զոհերի չափանիշները վերլուծելով, նրանք եկել են այն եզրակացության, որ Ադրբեջանը համակարգված եւ շարունակական կերպով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, կիրառվել են բավականին բարձր ճշգրտության զենքեր, հեռահար հրթիռներ բնակելի շենքերի ուղղությամբ: