«Ուզո՞ւմ են երկարատեւ պատերազմ, մենք չենք հրաժարվելու». Արայիկ Հարությունյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ուզո՞ւմ են երկարատեւ պատերազմ, մենք չենք հրաժարվելու». Արայիկ Հարությունյան




Ուզո՞ւմ են երկարատեւ պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը. մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբորի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եթե այս ընթացքում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով չկատարվի, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը բացի երկարատեւ, ծանր կորուստներ ունենալուց հետո արդեն զինադադարի կամ հրադադարի պայմաններն իր համար երկրորդական է՝ կլինի՞ բանակցություն, թե՞ ոչ»,- ասաց Արցախի նախագահը։
Նա նշեց, որ առաջին հերթին Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. «Դիմել միջազգային հանրությանը եւ տարբեր երկրներին՝ ճանաչել Արցախը եւ գնալ, պայքարել, կռվել մինչեւ վերջ։ Մենք խաղաղության կողմնակից ենք, աշխարհում ամենաշատը խաղաղություն ուզում են ացրախցիները։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ եւ կոչ եմ անելու բոլոր հայերին մասնակցելու»։