Արցախում ծանր վիրավորում ստացած դերասան Վահագն Սամվելյանն «արթուն է, ամեն ինչ լավ է, խոսում է» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախում ծանր վիրավորում ստացած դերասան Վահագն Սամվելյանն «արթուն է, ամեն ինչ լավ է, խոսում է»




«Վերջին ուսուցիչը» սերիալից հայտնի դերասան Վահագն Սամվելյանը, որն Արցախում ծանր վիրավորում էր ստացել, արթուն է։ Այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-յան էջից։

«Վահագը արթուն է, ամեն ինչ լավ է, խոսում է, նույնիսկ թողել են երգացանկ հավաքենք»,- նշված է էջում։

Նշենք, որ դերասանը ծանր վիրավորում էր ստացել եւ որոշակի ժամանակ արհեսատական կոմայի մեջ էր։